Հինգ տարվա գողությունների խոստովանություն
21.10.2015 10:22
Գողություն
Ոստիկանության Մալաթիայի և Իջևանի բաժինների ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/5 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Սեյրան Կ.-ին: Նա խոստովանել է, որ 2010 թ.-ից մինչև ս/թ. հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի տարբեր վայրերից կատարել է գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Իջևանի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: