ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենան հայտնաբերվեց

26.04.2016 11:45 ԱՄՏ-ի փախցնել

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բակից փախցրել են 1962 թ. ծնված Գառնիկ Դ.-ի «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1979 թ. ծնված Նաիրի Հ.-ն:
Նույն օրը, ժամը 23.40-ին, ավտոմեքենան հայտնաբերվել է Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 4 հասցեում գտնվող գազալցակայանի տարածքում:
Նաիրի Հ.-ն և ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Հ.-ն, բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: