ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի միգրացիա՝ կազմակերպված խմբի կողմից

Նոյեմբերի 27-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Թաթուլ Գ.-ին, ով նոյեմբերի 15-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի թիվ 2 ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 322-1 հոդվածի 2-րդ մասի Ա կետի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար՝ ապօրինի միգրացիայի կազմակերպում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: