ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վանաձորի բազմաթիվ տներից գողություններ կատարողները հայտնաբերվել և կալանավորվել են

05.02.2016 14:12 Գողություն

Հունվարի 30-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձորի Նարեկացու փողոցի մի տնից սննդամթերք և կենցաղային իրեր գողանալու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ գողությունը կատարել են 1993 թ. ծնված Ռադիկ Ռ.-ն, 1992 թ. ծնված Արա Գ.-ն և 1991 թ. ծնված Արթուր Ս.-ն:
Վերջիններս կալանավորված են:
Քննության ընթացքում պարզվել է, որ նրանք Վանաձոր քաղաքի բազմաթիվ տներից կատարել են համանման մի շարք գողություններ ևս:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: