ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն կամավոր հանձնել է փամփշտակալ շղթա` 7.62 տրամաչափի 53 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և տրամաչափի 165 փամփուշտ:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Մեսրոպ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն կրակող սարք, 5.45 մմ տրամաչափի «ԱԿ-74» ինքնաձիգի 79 փամփուշտ, ձեռքի «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

***

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Սիլվա Օ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ, տարբեր տրամաչափի ինքնաձիգի 50 փամփուշտ:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1974 թ. ծնված Արարատ Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տեսակի նռնակ` պայթուցիչով, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաշեն դետալով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 143 փամփուշտ և 48 սմ երկարությամբ փամփուշտի շղթա:


***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1969 թ. ծնված Արգեն Թ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-26» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական, հրացան, իսկ 1975 թ. ծնված Սիմոն Ս.-ն՝ «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***

Ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել 1956 թ. ծնված Գրիշա Հ.-ն և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ, «ՈւԶ ՌԳՄ-76» տիպի նռնակի պայթուցիչ, «ԱԿ-74» ինքնաձիգի 2 պահեստատուփ` յուրաքանչյուրը լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:

***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Գրայիկ Ե.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:

***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Արծրուն Մ.-ն կամավոր հանձնել է 28 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: