Ոստիկանները զինամթերք են հայտնաբերել
08.03.2016 12:30
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 7-ին, ժամը 17.25-ին, մի քաղաքացուց ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ապարանի «Աչիսնո» կոչվող տարածք տանող ճանապարհին՝ կամրջի տակ, զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենե պարկ, որի մեջ՝ 80 հատ 7.62 մմ տ/չ փամփուշտ, հակատանկային նռնակ` պայթուցիչով, և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: