ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցյալ տարվա բնակարանային գողությունը բացահայտվեց

22.02.2016 18:26 Գողություն

Փետրվարի 20-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արարատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Շահումյանի 16-րդ փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են եթարկել 1992 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2015 թ. նոյեմբերին, դռան փականը կոտրելով, ապօրինի մուտք է գործել Զանգակատուն գյուղի տներից մեկն ու գողացել գորգ, իսկ տանը կից օժանդակ կառույցից` էլեկտրական շարժիչ և կարաս:
Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: