ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Ոստիկանության Էրեբունու բաժնի վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Վարդաշենի փայտի շուկայի պատի տակ զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է թմբուկավոր ձայնաազդանշանային ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 47 և 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ՈՒԶՌԳ» տիպի նռնակի պայթուցիչ և հակագազ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: