Գողության մեղադրանքով հետախուզվողին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխեցին Հայաստան
16.05.2016 09:42
Հետախուզվողի հայտնաբերում
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1978 թ. ծնված Վարդան Ղ.-ն, ով 2014 թ. սեպտեմբերի 22-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Վարդան Ղ.-ն փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: