ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրացան՝ «ՎԱԶ-21213»-ում

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արձանագրելու համար՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում կանգնեցրել է 1993 թ. ծնված Արման Թ.-ի վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանը մեքենայի հետևի նստելատեղին նկատել «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տ/չ երկփողանի ողորկափող որսորդական հրացան, որը ներկայացրել է ոստիկանության Սիսիանի բաժին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: