Հետախուզվողը հայտնաբերվեց և ձերբակալվեց
27.04.2016 09:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժանմունք է ներկայացել 1976 թ. ծնված Մուշեղ Թ.-ն, ով 2015 թ. հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր 258 հոդվածի /խուլիգանություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով կալանքից խուսափելու համար:
Ապրիլի 26-ին, ժամը 00.20-ին, Մուշեղ Թ.-ն ձերբակալվել է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: