Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Տիգրան Մեծի պողոտայում
28.02.2022 12:11
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ և Երևան քաղաքի վարչության ՀՆԳ ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ին Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 37-ամյա Գևորգ Կ.-ին, որը 2021 թ. մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: