Ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին (2.10.2016 թ., ժամը 16.30-ի դրությամբ)
 
                                            
ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝
Ըստ փուլերի
Քարոզչության ընթացքում – 5,
Քվեարկության օրը- 48:
Ըստ տարածքների
1. Շիրակի մարզ - 6,
 2. Լոռու մարզ - 20,
 3. Գեղարքունիքի մարզ - 8, 
 4. Վայոց ձորի մարզ - 1,
 5. Սյունիքի մարզ - 0,
 6. Կոտայքի մարզ - 18:
Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ:
Հիշեցնում ենք, որ ոստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին:
Կրկին կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:
Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:

 
    					 
    					 
    					 
    					 
    					