ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տանը հայտնաբերվել է 3 այրված դիակ, իսկ մի բնակչուհի տեղափոխվել է հոգեբուժական կենտրոն

29.12.2015 10:34 Հրդեհ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարի-Թաղի 5-րդ շարքի թիվ 135 տունն այրվում է:
Մեկնած օպերատիվ խումբը և ՀՀ ՏԿ ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատները նշված տանը հայտնաբերել են 1928 թ. ծնված Հայկազ Մամաջանյանի, 1933 թ. ծնված Էմմա Մամաջանյանի և 1955 թ. ծնված Սիրանուշ Մամաջանյանի այրված դիակները, իսկ Մայա Մամաջանյանին շտապօգնության խումբը տեղափոխել է Ավանի հոգեբուժական կենտրոն:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: