Տղամարդը Չեխովի փողոցից զենք-զինամթերք է գտել և հանձնել ոստիկանություն
11.09.2019 17:52
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Սեպտեմբերի 10-ին, ժամը 18.30-ին, 44-ամյա տղամարդը ոստիկանության Շենգավիթի բաժնում կամավոր հանձնել է զինվորական վերնազգեստ, 12 մմ տրամաչափի 20 փամփուշտ, մամլված 2 գլանակ և օդամղիչ ատրճանակ և հայտնել, որ ներկայացվածը գտել է Չեխովի փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակի մոտից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: