ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդը ապօրինի հատել էր հաճարենու և բոխու 32 ծառ. Տավուշի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Նոյեմբերի 16-ին Տավուշի բաժնի քրեական հետախույզները «Նորաշենի անտառպետության» տարածքում շրջագայելիս նկատել են ապօրինի ծառահատումներ կատարող 33-ամյա մի տղամարդու։ Ըստ նորաշենցի տղամարդու՝ հատել էր տարբեր տեսակի և տրամագծի 32 թաց կանգուն ծառեր։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել են հաճարենու, բոխու կոճղերից ու ճյուղերից առաջացած՝ ընդհանուր 1 խմ փայտանյութ։ Արդյունքում պետությանը պատճառվել էր 172 750 դրամի գույքային վնաս։
33-ամյա տղամարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: