1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տղամարդիկ վիճել էին ու մարմնական վնասվածքներ պատճառել իրար

Տղամարդիկ վիճել էին ու մարմնական վնասվածքներ պատճառել իրար

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Բազմաղբյուր-Նազրվան ճանապարհին դանակահարել են մի քաղաքացու:
Նույն օրը հիվանդանոցից հայտնել են, որ կրծքավանդակի, նախաբազկի, բազկի, ձեռքի մատի ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Փարպի գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ։ Ավելի ուշ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է հիվանդանոցային երկրորդ ահազանգը։ «Աջ բազկի ստորին երրորդի կտրած վերք, վնասումից ներքին սնուցման բացակայությամբ, կրծքավանդակի ձախ կեսի մակերեսային կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել Բազմաղբյուր գյուղի բնակիչ, 48-ամյա մի տղամարդ։
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 01.00-ի սահմաններում Բազմաղբյուր գյուղի 1-ին փողոցում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, հիվանդանոց տեղափոխված տղամարդիկ սուր-կտրող գործիքներով իրար խփել և մարմնական վնասվածքներ էին պատճառել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ սուր-կտրող գործիքները հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: