Տղամարդու գրպանից թուրքմենական մանաթ, ՀՀ դրամ և փաստաթղթեր գողացած կնոջը հայտնաբերեցին
22.03.2014 12:45
Գողություն
2013 թ. դեկտեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Կարինեի կողմից Միքայել Խ.-ի գրպանից 2.000 թուրքմենական մանաթ, 50.000 դրամ և փաստաթղթեր գողանալու մասին:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարինեն 1954 թ. ծնված Կարինե Հ.-ն է, որը մարտի 21-ին, ժամը 18.30-ին, Բագրատունյաց փողոցի թիվ 12 հասցեի մոտից բերման է ենթարկվել և ներկայացվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: