Գողը՝ տնից: Որդին ոսկյա զարդերը գաղտնի հափշտակել և իրացրել էր շուկայում
Ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1977 թ. ծնված Դոնարա Ս.-ի բնակարանից 450.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա շղթա, կախազարդ, ականջօղ և մատանիներ գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է տանտիրուհու որդին` 1997 թ. ծնված Հովհաննես Ս.-ն, որը 2014 թ. նոյեմբերից իրենց բնակարանից պարբերաբար գաղտնի հափշտակել է նշված ոսկյա զարդերը և իրացրել Արմավիր քաղաքի շուկայում:
Կատարած հանցանքը ընտանիքի անդամներից թաքցնելու նպատակով Հովհաննես Ս.-ն ձևացրել է, թե իբր բնակարանից գողություն է կատարվել:
Հովհաննես Ս.-ն ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: