Տնակում հայտնաբերվել է 180 փամփուշտ, 4 նռնակ և նռնակի 4 պայթուցիչ
05.05.2014 11:42
Թմրամիջոցի հայտնաբերում
Օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Նուբարաշենի ասֆալտի գործարանի տարածքում գտնվող այրված տնակի մեջ զինամթերք է թողնել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տնակում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 180 փամփուշտ, 4 նռնակ և նռնակի 4 պայթուցիչ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: