ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տնից գումար գողացողին հայտնաբերել և ձերբակալել են

02.02.2015 12:41 Գողություն

Հունվարի 31-ին, ժամը 20.20-ին, 1959 թ. ծնված Կարինե Կ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 29-ի ժամը 21.00-ից մինչև ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, մուտքի դուռը կոտրելով՝ տնից գումար են գողացել:
Նույն օրը, ժամը 20.50-ին, ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վախթանգ Խ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Վախթանգ Խ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: