Ապրիլի 26-ին, ժամը 11.30-ի սահմաններում,  Արմավիրի մարզի  Ծաղկունք գյուղի 20-ամյա բնակչուհի Սոֆիկ Ներսիսյանը տնից դուրս է եկել  և անհայտ կորել: 
Արտաքին տվյալներն են` հասակը 170 սմ, միջին կազմվածքով, սև  կարճ մազերով, սև աչքերով, օվալաձև դեմքով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով:
Հագին եղել է` սև տաբատ, վարդագույն վերնազգեստ, սպորտային սև կոշիկներ:
Սոֆիկ Ներսիսյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, մտավոր հետամնացությամբ:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-43, 0231-5-29-14 հեռախոսահամարներով:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: