ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տնօրենի աշխատասենյակից ատրճանակ, բանկոմատի 7 քարտ, կանխիկ գումար, ժամացույց և ձեռնաշղթա գողացողին հայտնաբերեցին

27.06.2014 16:42 Գողություն

Հունիսի 27-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Գևորգ Ա.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակ, ձեռքի ժամացույց, բանկոմատի 7 քարտ և ձեռնաշղթա:
Ըստ Գևորգ Ա.-ի` նշված իրերը, ինչպես նաև 460.000 դրամը, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը գողացել է Ազատության պողոտայում գտնվող հաստատություններից մեկի տնօրենի աշխատասենյակից:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: