Տնօրենի չհրկիզվող պահարանից հայտնաբերվեց զենք ու զինամթերք
02.10.2019 13:55
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.40-ին, խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները կատարել են խուզարկություն Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում գործող հանդիսությունների սրահում: Տնօրենի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են «ՍԱՅԳԱ-12C» տիպի ծալովի խզակոթով որսորդական հրացան, փամփշտատուփ ու 15 փամփուշտ, նաև 9 մմ տրամաչափի չորս փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: