ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տոնական համերգ նվիրված կանանց և գեղեցկության տոնին

Մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական վարչական համալիրում տեղի ունեցավ, կանանց և գեղեցկության տոնի առթիվ տոնական համերգ:
Միջոցառման սկզբում ոստիկանության տնտեսական վարչության պետ գնդապետ Արշամ Ներսիսյանը շնորհավորեց կին ծառայողներին ու ոստիկանների կանանց և մաղթեց սեր ու երջանկություն:
Տոնական համերգը վարում էին դերասանուհի, երգչուհի Քնարիկ Զաքարյանը և դերասան Մխիթար Ավետիսյանը։
Երգիչ-երգչուհիները իրենց գեղեցիկ կատարումներով շնորհավորեցին ներկաներին: Ելույթ ունեցան ոստիկանության զորքերի երգչախումբը, ոստիկանության «Նկարագիր» պարային համույթը, տաղանդավոր երգիչներ Սամվել Մալոյանը, Հրաչյա Սաֆարյանը և գեղեցկուհի՝ Թամարա Ժամհարյանը: