Տոնավաճառային, բայց ոչ տոնական
21.12.2013 12:27
Գողություն
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ տոնավաճառի տաղավարներից մեկից գողացել են դրամապանակ` կանխիկ գումարով և տարբեր քարտերով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 20-ի երեկոյան բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ն: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ ապրանք գնելու պատրվակով այցելել է «Սուրմալու» տոնավաճառի տաղավարներից մեկն ու օգտվելով աշխատողի անուշադրությունից` գողացել է դրամապանակը:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: