Համակեցության կանոնները խախտած երիտասարդը տուգանվել է
30.06.2021 19:08
Այլ հանցագործություններ
Հունիսի 26-ին, ժամը 23.30-ին, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հրավառություն էր եղել։ Լռության կանոնների խախտման հետքով մեկնած օպերատիվ խումբը փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։ Արտաշատի ոստիկանները պարզել են նաև, թե ով էր հրավառությունն իրականացրել։ Երիտասարդը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք համակեցության կանոնները։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: