ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տուժած կինը, ի վերջո, հայտնեց իրողությունը, իսկ վրաերթ կատարած վարորդը ներկայացավ ոստիկանություն

29.01.2015 17:35 ՃՏ պատահարներ

Հունվարի 28-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 52-ամյա մի կին և հայտնել, որ իրենց տան բակում վայր է ընկել:
Մեկնած օպերատիվ խմբին տուժող կինը բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի թիվ 83 հասցեի մոտ վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Նույն օրը, ժամը 13.50-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Դավիթ Ե.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել կնոջը և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: