ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տուժողը բռնել է կողոպտչին

19.03.2015 14:24 Կողոպուտ

Մարտի 18-ին, ժամը 12.30-ին, Թաիրով գյուղի բնակիչ Մովսես Բ.-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ապակին կոտրելով՝ սրահից գողացել են ձայնարկիչի շարժական էկրանը և ինքը բռնել է հանցագործին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հանցանքը կատարել է ՌԴ քաղաքացի, 1995 թ. ծնված Եգոր Պ.-վ` սեփականատիրոջը պատճառելով 190.000 դրամի նյութական վնաս:
Եգոր Պ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: