ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տուժողը ճանաչել է անկոչ հյուրին. համագյուղացին էր

13.12.2012 12:52 Գողություն

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Սասունիկ  գյուղի 46-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, վերադառնալով տուն` նկատել է, որ կոտրված է ննջասենյակի պատուհանի ապակին, տունը տակնուվրա է արված, իսկ  համակարգիչը գտնվում է նկուղի տանիքին: Այդ պահին տանը ինչ որ մեկը անսպասելի հարձակվել է իր վրա և բռնելով պարանոցից՝ փորձել է խեղդել, սակայն իր  օգնություն  կանչերից վախենալով՝ անծանոթը դիմել է փախուստի: Փախուստի պահին կինը  ճանաչել է անկոչ հյուրին՝ իր  համագյուղացին էր` 1995 թ. ծնված  Արման  Ֆ.-ն, որի գրպանից փախուստի դիմելու ընթացքում ընկել է բջջային հեռախոսը:
Միջադեպի հետևանքով կնոջը պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ նյութական վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.15-ին, Արման Ֆ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: