ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տուժողը ճանաչել է իր ամառանոցից գողացված իրերը

06.03.2013 11:46 Գողություն

Հունվարի 27-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել մի ամառանոցից տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ, կենցաղային իրեր, երաժշտական կենտրոն և էլեկտրական ջեռոց գողանալու մասին:
Մարտի 4-ին ոստիկանության ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Մրգաշեն գյուղի մի բնակչի տանն ու օժանդակ շինություններում, որտեղից հայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքներ և կենցաղային իրեր:
Նշված ապրանքները և իրերը ճանաչման են ներկայացվել և տուժողը ճանաչել է իր ամառանոցից գողացված իրերը:
Հանցանքը կատարողը կալանավորվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: