Տուժողին տեղափոխել է հիվանդանոց
Փետրվարի 12-ին, ժամը 13.45-ին, «Միցուբիշի-Լանսեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Շահումյան-Գոլեցյան եղբայրներ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, պատճառել մարմնական վնասվածքներ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
