Տուժողին տեղափոխել է հիվանդանոց
Նոյեմբերի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Ոսկետափ գյուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: