ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ

07.06.2018 17:30 Գողություն
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ

Հունիսի 6-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Կիլիկիա թաղամասի 3 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, ում մոտից հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 65.000 դրամ:
Սուրեն Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 18.05-ին, երթուղային ավտոբուսի սրահում անհայտ անձի պայուսակից:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`