1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տուժողներին դատաբժշկի ուղեգրեր են տրվել

Նոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, 1966 թ. ծնված  Բհար Ֆ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Տանձուտ գյուղի վերջնամասում, վիճաբանության ժամանակ, համագյուղացիներ` 1975 թ. ծնված Արտակ Հ.-ն և 1970 թ. ծնված Լևոն Հ.-ն, ծեծի են ենթարկել իրեն, եղբորը` 1970 թ. ծնված Թոռնիկ Խ.-ին,  նրա որդուն` 1993 թ. ծնված  Զորիկ Խ.-ին, և 1976 թ. ծնված Լուսինե Ա.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 22.20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Զորիկ Խ.-ն և 1981 թ. ծնված Արայիկ Մ.-ն` հայտնելով, որ վնասվածքներն իրենց պատճառել են Արտակ  և   Լևոն Հ.-երը:
Նոյեմբերի 11-ին, ժամը 00.25-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից կրկին հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Մովսես Հ.-ն, որը հայտարարել է, որ նույն վիճաբանության ժամանակ իրեն ծեծի է ենթարկել Զորիկ Խ.-ն:
Բհար Ֆ.-ին, Զորիկ Խ.-ին, Արայիկ Մ.-ին և Մովսես Հ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: