ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենայից հեռախոս գողացողին հայտնաբերեցին

07.10.2015 09:40 Գողություն

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ին, 1957 թ. ծնված Գագիկ Ե.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ին, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկի մոտ կայանված իր «BYD» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, հոկտեմբեր 5-ին, ժամը 10.30-ին, Հյուսիսային պողոտայի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: