ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տվել է ինքնախոստովանական բացատրություն

20.08.2013 12:11 Գողություն
Օգոստոսի 16-ին, ժամը 12.15-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողները թիվ 2 երթուղու ծառայությունը ստուգելիս, Կենտրոն թաղամասի թիվ 31 շենքի հարևանությամբ նկատել են կասկած հարուցող մի երիտասարդի, որի ձեռքին եղել է պոլիէթիլենային տոպրակ:
Ստուգմամբ պարզվել է, որ երիտասարդը 1988 թ. ծնված Կարեն Ս.-ն է, իսկ ձեռքին եղած տոպրակում գտնվող   ձայնարկիչի վերաբերյալ հայտնել է, որ օգոստոսի 14-ի գիշերը  գողացել է նշված թաղամասի թիվ 36 շենքի բակում կայանված «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի սրահից:
Օգոստոսի 16-ին, ժամը 17.00-ին, բաժին է հրավիրվել նշված ավտոմեքենայի վարորդը  և  հաղորդում  տվել, որ օգոստոսի 15-ի գիշերը, իրենց շենքի բակում կայանված իր ավտոմեքենայի  հետևի դռան ապակին իջեցնելով և դուռը բացելով` սրահից գողացել են   ձայնարկիչ:
Կարեն Ս.-ն բերման է ենթարկվել բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: