ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տվել է ինքնախոստովանական բացատրություն

Հուլիսի 27-ին, ժամը 06.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի զարկերակային կտրվածք» ախտորոշմամբ շտապօգնության վերակարգով իր տնից   բուժօգնության է տեղափոխվել 1934 թ. ծնված Տորիկ Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, հիվանդանոցում ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Տորիկ Գ.-ին քնած ժամանակ, նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, դանակով հարվածել և  վնասվածքը պատճառել է ամուսինը` 1932 թ. ծնված  Սոս Գ.-ն:
Նույն օրը, ժամը 11.00-ին, Սոս Գ.-ն տվել է ինքնախոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք  դանակն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: