ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տվել է խոստովանական ցուցմունք

Դեկտեմբերի 31-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ:  
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 2.25-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, թոքի վնասում հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 1994 թ. ծնված Գուրգեն Բ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գուրգեն Բ.-ին նշված վնասվածքը պատճառել է ոմն Անզոր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անզորը հանդիսանում է 1995 թ. ծնված Անզոր Կ.-ն, ով  բացատրական աշխատանքների շնորհիվ 2016 թ. հունվարի 1-ին, ժամը 02.30-ին, ինքնակամ ներկայացել է Արմավիրի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:
Անզոր Կ.-ն ձերբակալված է:
ՀՀ ՔԿ Արմավիրի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: