ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տաքսու վարորդը հափշտակելով ուղևորուհու պայուսակը՝ դիմել է փախուստի

13.11.2015 10:49 Կողոպուտ

Նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, 1963 թ. ծնված Սոնա Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ տաքսու վարորդն օգտվելով Արին-Բերդի փողոցում ավտոմեքենայից մի քանի րոպեով դուրս գալու հանգամանքից` բացահայտ հափշտակելով ավտոմքենայում դրված իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, 3 բջջային հեռախոս և այլ իրեր, դիմել է փախուստի:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կողոպուտը կատարելու կասկածանքով, նոյեմբերի 11-ին Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 73 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արթուր Հ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: