ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տարեց կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին

13.05.2015 17:55 ՃՏ պատահարներ

Մայիսի 12-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Սարգիս Մ.-ին: Նա խոստովանել է, որ ապրիլի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Իսակովի և Կոմիտասի փողոցների խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ` պատճառելով մարմնական վնասվածք:
Տարեց կինն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: