ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տիրանալով ավտոմեքենային՝ փողը չի տվել

22.10.2015 14:42 Խարդախություն

Ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ մարտի 30-ին ոմն Գևորգ 550.000 դրամի դիմաց գնել է իր «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան` գումարը ամեն ամիս 100.000 դրամով վերադարձնելու բանավոր պայմանավորվածությամբ, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելով` տիրացել է ավտոմեքենային:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գևորգը 1994 թ. ծնված Գեորգի Գ.-ն է:
Ոստիկաններն օրերս նրան հայտաբերեցին Երևանի Ֆուչիկի փողոցում և բերման ենթարկեցին բաժին:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: