ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սեռական հարաբերություն` 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ

Օգոստոսի 28-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Քարակերտ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել օգոստոսի 15-ից Տաշիրի բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող, 1981 թ. ծնված Ալեքսանդր Պակինսկին:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: