1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին տրակտորի գողությունը. գողոնը հայտնաբերվել է

02.05.2023 17:57 Գողություն

Ապրիլի 18-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տվեց Էջմիածնի մի բնակիչ: Ըստ նրա` ժամեր առաջ ոմն մեկը հափշտակել էր իր տրակտորը: Բաժնի քրեական հետախույզներն անմիջապես անցան գործի և նույն օրն էլ պարզեցին ոմն մեկի ինքնությունը: Օպերատիվ տեղեկությունների համաձայն` հաշվառման հասցե չունեցող 27-ամյա երիտասարդը հանցավոր համաձայնության էր եկել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 46 և 29 տարեկան երկու տղամարդկանց հետ, և երեքով իրականացրել էին տրակտորի գողությունը:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված հետագա միջոցառումներով տեղեկությունները ճշտվեցին, նաև պարզվեց տրակտորի տեղը: Ապրիլի 25-ին ձերբակալվեց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեց 46-ամյա քանաքեռավանցին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց արարքը: Նույն օրը ձերբակալվեց նաև նրա 29-ամյա համագյուղացին:
Քանաքեռավան գյուղում թաքցրած տրակտորը հայտնաբերվեց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հաշվառման հասցե չունեցող 27-ամյա երիտասարդին հայտնաբերելու և դեպքի հանգամանքներն ամբողջացնելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: