Տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը
Հունիսի 6-ին ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ի սահմաններում «Բելառուս» տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: