ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տրակտորից գողացել էր գեներատորը

30.10.2014 11:29 Գողություն

Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Սպիտակի բաժին էր դիմել 1958 թ. ծնված Վարդգես Ա.-ն և հաղորդում տվել, որ իր տան բակում կայանված «Տ-75» մակնիշի տրակտորից քանդել և գողացել են էլեկտրական գեներատորը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1984 թ. ծնված Եղիշե Մ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: