Տրվել են դատաբժշկի ուղեգրեր
13.11.2014 18:12
Մարմնական վնասվածք
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանությա Նաիրիի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արա Հ.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Քանաքեռավան-Մրգաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և ծեծի է ենթարկել 1960 թ. ծնված Կարապետ Մ.-ին և 1979 թ. ծնված Ռոման Պ.-ին, որոնք հրավիրվել են բաժին, տվել խոստովանական բացատրություններ ու հայտարարել, որ իրենք ևս ծեծի են ենթարկել Արա Հ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: