Հյուրը գողացել էր քնած տանտիրոջ բջջայինը
08.02.2016 10:41
Գողություն
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Գեղամ Հ.-ին:
Պարզվել է, որ նա հունվարի վերջերին գտնվելով 1967 թ. ծնված Արթուր Գ.-ի տանը և օգտվելով վերջինիս քնած լինելու հանգամանքից` գողացել է նրա բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: