ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Միցուբիշի Պաջերո Իո»-ի և «Մերսեդես-Բենց»-ի վարորդները մահացել են

18.04.2016 19:06 ՃՏ պատահարներ

Ապրիլի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզում` Մայակովսկի գյուղից Ձորաղբյուր տանող ճանապարհին, բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել:
Վարորդը` 1975 թ. ծնված Կարապետ Սարգսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Զանգակատուն ճանապարհի 70-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Վարիյո» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը` 1986 թ. ծնված Գոռ Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: