21 փամփուշտ և ատրճանակ՝ կամավոր
22.07.2016 12:30
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 21-ին, ժամը 16.20-ին, 1979 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տ/չ 21 փամփուշտ և կոռոզիայի ենթարկված, անհայտ տիպի թմբուկավոր ատրճանակ՝ հայտնելով, որ հայտնաբերել է տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Նշանակվել է դատաձգաբանական և պայթունատեխնիկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: